Բաժիններ՝

Կանադան հրաժարվել է պատժամիջոցներ կիրառել «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինի դեմ. աղբյուր

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կանադան հրաժարվել է պատժամիջոցներ սահմանել «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինի ու «Ռոստեխի» գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովի նկատմամբ:

Դա պայմանավորված է նրանով, որ պատժամիջոցները կարող էին վնասել Օտտավայի կոմերցիոն շահերը: Այս մասին գործակալությանը հայտնել է Կանադայի կառավարությունում նրա աղբյուրը: Պաշտոնապես այս տեղեկատվությունը դեռ չի հաստատվել: Աղբյուրի խոսքերով պատժամիջոցները չպետք է պատժի վերածվեն կանադական ընկերությունների համար:

2012 թվականից «Ռոսնեֆտին» է պատկանում Ալբերտ նահանգի նավթարդյունահանման նախագծի 30 տոկոսանոց բաժնեմասը: «Ռոստեխն» իր հերթին Bombardier ընկերության հետ պետք է Ուլյանովսկում կազմակերպի ինքնաթիռների համատեղ արտադրություն: Նախագիծը գնահատվում է 3.4 միլիարդ դոլար:

Կանադայի տարածքում բնակվում է ուկրաինական ծագում ունեցող ավելի քան 1.2 միլիոն մարդ: Ավելի վաղ Կանդան պատժամիջոցներ է սահմանել ռուս և ուկրաինացի 80 պաշտոնյայի ու գործարարի հանդեպ, իսկ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս