Բաժիններ՝

Պորոշենկոն կարող է հաղթել նախագահական ընտրությունների առաջին փուլում. հարցախույզ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Սոցիոլոգիայի կիևյան միջազգային ինստիտուտը հարցախույզ է անցկացրել երկրում՝ կապված մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրությունների հետ: Հարցախույզն անցկացվել է ապրիլի 29-ից մայիսի 11-ն ընկած ժամանակահատվածում:

Հարցախույզին մասնակցել է 2022 չափահաս մարդ: Հարցախույզի արդյունքները վկայել են, որ նախագահի թեկնածուներից Պյոտր Պորոշենկոյի օգտին պատրաստ է քվեարկել Ուկրաինայի բոլոր քաղաքացիների 33.7 տոկոսը և ընտրություններին մասնակցել պատրաստվողների 54.7 տոկոսը: Նախկին վարչապետ Տիմոշենկոյի ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 5.9 և 9.6 տոկոս:

Արևմտյան տարածաշրջանում Պորոշենկոյի աջակիցների քանակը կազմել է 53 տոկոս, կենտրոնականում՝ 41 տոկոս, հարավայինում՝ 25 տոկոս, արևելյանում՝ մոտ 11 տոկոս: Եթե նախագահական ընտրություններն անցկացվեին մայիսի 11-ին, ապա դրանց կմասնակցեր ընտրելու իրավունք ունեցողների 62 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս