Բաժիններ՝

ԱՄՆ-ը ՌԴ-ին ու Ուկրաինային կոչ է արել պայմանավորվել գազի խնդրի շուրջ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը Ռուսաստանին ու Ուկրաինային կոչ է անում պայմանավորվել գազի մատակարարումների վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը.

«Մենք գիտենք, որ կան հարցեր, որոնց անհրաժեշտ է լուծել, և հուսով ենք, որ դրանք կլուծվեն բանակցությունների և ոչ թե հարկադրանքի ու սպառնալիքների միջոցով: Պետք է նստել բանակցային սեղանի շուրջ և համատեղ քննարկել այդ հարցը: ԱՄՆ-ը հուսով է, որ բանակցային հերթական փուլում կողմերը կպայմանավորվեն գազի ու տարանցման գնի շուրջ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս