Իլհամ Ալիևը մեկնելու է Վիետնամ ու Չինաստան

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 21-ին մեկնելու է Չինաստան, ուր և մասնակցելու է Փոխադարձ համագործակցության հարցերով ասիական կոնֆերանսին: Մինչև Չինաստան այցելելը, Իլհամ Ալիևն այցելելու է Վիետնամ:

Վիետնամի Առևտրա-արդյունաբերական պալատի հաղորդմամբ՝ այցի ընթացքում Ադրբեջանի նախագահին ուղեկցելու է գրեթե 50 գործարար: Իլհամ Ալիևը մայիսի 19-ին մասնակցելու է Հանոյում Ադրբեջանի դեսպանատան բացման արարողակարգին: Ընդգծվում է, որ դա կլինի Իլհամ Ալիևի առաջին այցը Վիետնամ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031