Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան պատրաստ է մեծացնել նավթի մատակարարումը համաշխարհային շուկաներ

International Business Times (IBT) պարբերականի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան պատրաստ է մեծացնել նավթի մատակարարումները համաշխարհային շուկաներ, եթե Ռուսաստանը կրճատի դրա արտահանումը Եվրոպա, իսկ ռուսամետ զինյալները շարունակեն ապակայունացնել իրավիճակն Ուկրաինայում, քանի որ դա կարող է նավթի դեֆիցիտ առաջացնել շուկաներում:

Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի նավթարդյունաբերության նախարար Ալի Ալ-Նաիմին. «Մենք պատրաստ ենք լրացնել (փոխհատուցել) նավթի մատակարարումների ամեն տիպի պակաս, որը կարող է առաջանալ: Շուկան բավական կայուն է, և էական պատճառներ չկան այն վերանայելու համար»:

Ալ-Նաիմիի խոսքերով՝ Սաուդյան Արաբիայից նավթի մատակարարումների մեծացումը կարող է համաշխարհային շուկայում մեկ բարելի նավթի գինը նվազեցնել մինչև 100 դոլարի. «100 դոլարն արդարացի գին է բոլորի համար. սպառողներ, արտադրողներ, նավթային ընկերություններ»:

Ուկրաինայի արևելքում ռուսամետ զինյալների գործողություններն ուժեղացրել են Ռուսաստանի ու Եվրոպայի միջև լարվածությունը, ինչը մտավախություններ է առաջացնում Ռուսաստանից Ուկրաինա ու Եվրոպա նավթի մատակարարումների իրականացման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս