Բաժիններ՝

Ուկրաինան երբեք չի լինի ԵՄ-ում, այնտեղ նրան ոչ ոք չի սպասում. Լուկաշենկո

Բելառուսական BELTA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ հանդիպման ժամանակ բացառել է Ուկրաինայի եվրաինտեգրումը:

Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի ժողովրդի եվրաինտեգրացիոն ձգտումները միայն պատահականություն են և կրում են ժամանակավոր բնույթ: Լուկաշենկոյի խոսքերով՝ Ուկրաինան երբեք չի լինի ԵՄ-ում, այնտեղ նրան ոչ ոք չի սպասում:

Լուկաշենկոն Արևմուտքին խորհուրդ է տվել Ուկրաինան չօգտագործել որպես Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու լծակ: Նա խոստովանել է, որ Ռուսաստանն ու Բելառուսը վախենում են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելուց.

«Գլխավորն այն է, որ Ուկրաինան մնա Ուկրաինա, չվերածվի մեր սահմանների մոտ ՆԱՏՕ-ի բազայի: Մենք դա չենք թաքցնում: Դա կարևոր է թե՛ Ռուսաստանի, թե՛ Բելառուսի համար»:

Բելառուսի նախագահը հույս է հայտնել, որ Ուկրաինայում իրավիճակը ժամանակի հետ կկայունանա՝ նշելով, որ Ուկրաինայի տնտեսական իրավիճակի վատթարացումը բացասաբար է ազդում ողջ հետխորհրդային տիրույթի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս