
Վրաստանն ու Թուրքիան նոր ամբարտակ են կառուցելու Կուր գետի վրա

Business Грузия-ի փոխանցմամբ՝ Կուր գետի վրա կառուցվելու է նոր ամբարտակ, որի նախագիծը համատեղ իրականացնելու են Վրաստանն ու Թուրքիան: Շինարարական աշխատանքների ֆինանսավորման 80 տոկոսն ապահովելու է Թուրքիան, իսկ մնացյալ 20 տոկոսը՝ Վրաստանը:
Ամբարտակի կառուցումը մեծապես կարևորվում է Վրաստանին էլեկտրաէներգիայով ապահովելու տեսանկյունից: Ամբարտակի կառուցման նախագիծը մշակվել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի թբիլիսյան այցից հետո:
Հիշեցնենք, որ 2011 թվականին հաղորդվել էր, թե Թուրքիան մտադիր է Կուր գետի վերին հոսանքի վրա (Արդահանի նահանգում) կառուցել Բեշիքքայա ջրամբարը՝ հիդրոէլեկտրակայանով, ինչի համար անհրաժեշտ է լինելու փոխել Կուր գետի հունը և այն թափվելու է ոչ թե Կասպից, այլ՝ Սև ծով: