
Իմ վարկանիշի անկումը բացարձակապես սպասելի էր ինձ համար. Մարգվելաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իր համար անսպասելի չի եղել սեփական վարկանիշի անկումը:
Մարգվելաշվիլին այդ կերպ է մեկնաբանել ամերիկյան Ազգային-դեմոկրատական ինստիտուտի (NDI) իրականացրած հարցման արդյունքները, ըստ որի՝ Վրաստանի նախագահի ավարկանիշը կազմել է 46 տոկոս, մինչդեռ 2013 թվականի նոյեմբերին այն կազմել էր 72 տոկոս:
Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Բիձինա Իվանիշվիլիի քննադատությունից հետո մարդիկ, ովքեր իրեն աջակցում էին նախկին վարչապետի պատճառով, այժմ դեմ են արտահայտվում իրեն. «Իմ վարկանիշի անկումը բացարձակապես սպասելի էր ինձ համար:
Ես մինչ այս էլ քանիցս հայտարարել եմ, որ Բիձինա Իվանիշվիլին մեծ ներդրում է ունեցել այն հաջողությունում, որն ընտրություններում գրանցվել է 62 տոկոսի տեսքով: Բնական է, որ Բիձինայի քննադատությունից հետո այն մարդիկ, ովքեր ինձ աջակցում էին հանուն նրա, դեմ են արտահայտվում ինձ: Հետևաբար, ինձ համար բացարձակապես բնական և ընդունելի է դա»: