Բաժիններ՝

Իվանիշվիլին հայտարարել է, որ որոշակիորեն հիասթափված է Մարգվելաշվիլուց

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ միլիարդատեր, երկրի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ հիասթափված է Վրաստանի նոր նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուց.

«Ես որոշակիորեն հիասթափված եմ: Չեմ թաքցնի, որ ես սպասում էի ավելին: Առաջին երկու ամիսներին ես բավական շատ բանավեճեր եմ ունեցել արդեն ընտրված նախագահի հետ: Մեր միջև եղել են նաև բազմաթիվ տարաձայնությունները: Ընտրություններից հետո ի հայտ են եկել նրա բնավորության սկզբունքային այլ որակներ ու գծեր»:

Իվանիշվիլին հայտարարել է, որ ներկայումս որևէ ոչ ֆորմալ կապ չի պահպանում Մարգվելաշվիլու հետ, քանի որ իրենք երկուսով որոշել են, որ դրա անհրաժեշտությունը չկա:

Իվանիշվիլին նշել է, որ Մարգվելաշվիլիի հետ իր տարաձայնություններից մեկն առնչվում է նրան, որ վերջինս կտրականապես փոխել է իր դիրքորոշումը դեռևս Սաակաշվիլիու ժամանակ կառուցված նախագահական նստավայրի հանդեպ՝ կտրականապես հրաժարվելով տեղափոխվել այնտեղ:

Չնայած Մարգվելաշվիլին ի սկզբանե հայտարարել է, որ մտադիր չէ օգտվել ավելորդ ճոխությամբ նախագահական այդ նստավայրից և առաջարկել է այն հանձնել համալսարանին՝ նախորդ շաբաթ նա այնտեղ անցկացրել է մի շարք հանդիպումներ, այդ թվում նաև դեսպանների հավատարմագրերն ընդունելու արարողակարգը:

Մարգվելաշվիլին տվյալ միջոցառումը նախագահական նստավայրում անցկացնելը պայմանավորել էր նրանով, որ կառավարական գրասենյակում չկա համապատասխան տարածք այդպիսի միջոցառումների համար:

Իվանիշվիլին որպես տարաձայնությունների երկրորդ պատճառ է նշել այն, որ Մարգվելաշվիլին արտաքին քաղաքականության գծով իր խորհրդական է ընտրել հարազատ եղբորը՝ նախկին նախագահի (Սաակաշվիլիի) «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից մեկին:

Այս ամենի հետ մեկտեղ Իվանիշվիլին հայտարարել է, որ նախագահի հետ իր տարաձայնությունները հիմք չեն տալիս իրավիճակը բեմականացնելու համար, և որ նախագահը կատարում է իր գործառույթները՝ Սահմանադրության համաձայն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս