
Ռուսաստանում ստեղծվում է Հյուսիսային Կովկասի զարգացման հարցերով նախարարություն

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նահանգապետերի հետ հանդիպման ժամանակ Կրասնոյարսկի երկրամասի նահանգապետ Լև Կուզնեցովին առաջարկել է գլխավորել Հյուսիսային Կովկասի զարգացման հարցերով նախարարությունը, որը գտնվում է ստեղծման փուլում:
Պուտինը հույս է հայտնել, որ Կուզնեցովն իր փորձն ու հմտությունները կօգտագործի նոր աշխատավայրում: Պուտինը Կուզնեցովին շնորհակալություն է հայտնել Կրասնոյարսկի երկրամասում կատարած քառամյա աշխատանքի համար: Կուզնեցովը խոստացել է Սիբիրում կուտակած ողջ փորձը կիրառել իր նոր աշխատավայրում:
Պուտինը հայտարարել է, որ նախարարությունը ստեղծվում է վարչապետի առաջարկով՝ Հյուսիսային Կովկասի զարգացման համար: