
ԵՄ-ի «սև ցուցակում» ներառվել է Ռուսաստանի ևս 13 քաղաքացի

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարները «սև ցուցակում» ներառել են Ռուսաստանի ևս 13 քաղաքացու և ղրիմյան երկու ընկերության: Այս մասին գործակալությանը հայտնել է նիստին մասնակից եվրոպացի դիվանագետը:
Նրա խոսքերով՝ այդ միջոցներն ուժի մեջ են մտնելու վաղը: Նա չի հայտնել տվյալ ցուցակում ներառված Ռուսաստանի քաղաքացիների անունները՝ հավելելով, որ այդ մասին հայտնի կդառնա ԵՄ-ի պաշտոնական տեղեկագրում ցուցակի հրապարակումից հետո:
ԵՄ-ի այս որոշումը հանդիսացավ Ուկրաինայի արևելքում հանրաքվե անցկացնելու պատասխանը: Մինչև մայիսի 12-ը ԵՄ-ի «սև ցուցակում» ներառվել էր 48 մարդ: