
Ուկրաինայի հարավ-արևելքի բնակչության 70%-ը կողմ է միասնական պետությանը. ԱԳՆ

Ուկրաինայի ԱԳՆ-ն հարավ-արևելքում հանրաքվեի անցկացումը Դոնբասի բնակիչների իրական տրամադրությունները թաքցնելու փորձ է համարում, որոնց մեծամասնությունը կողմ է միասնական պետությանը, հաղորդում է УНН գործակալությունը:
Արտաքին քաղաքական գերատեսչությունը որպես ապացույց բերում է Pew Research Center-ի կատարած հասարակական հարցման արդյունքները, համաձայն որոնց` Ուկրաինայի արևելյան շրջաններում բնակչության 70%-ը կողմ է միասնական պետությանը, միայն 18%-ն է աջակցում Ուկրաինայից մարզի անջատմանը: