
Սիրիացի ապստամբները ստանալու են ամերիկյան արտադրության հակատանկային զենք. աղբյուր

USA Today-ի փոխանցմամբ` սիրիացի ապստամբները ստանալու են ամերիկյան արտադրության հակատանկային հրթիռային համալիրներ: Այս մասին USA Today-ին հայտնել են նրա աղբյուրները:
Նրանց խոսքերով` նոր ծրագիրն ուղղված է սիրիացի ապստամբներին ցուցաբերվող աջակցությունն ապահովելուն: Սակայն ենթադրվում է, որ այն բաժին չի ընկնի արմատական իսլամական խմբավորումների ձեռքը:
Կոնգրեսական Մայք Ռոջերսը հաստատել է ապստամբներին «սահմանափակ աջակցություն» ցուցաբերելը, սակայն չի մանրամասնել, թե ինչ աջակցության մասին է խոսքը: