Դպրոցական սկանդալ` Սեւանում. ուսուցչուհին բաց տեսարաններով կադրե՞ր է ցուցադրել (տեսանյութ). armnewstv.am
armnewstv.am-ի փոխանցմամբ՝ գերմաներենի ուսուցչուհու նամակը Կրթության և գիտության նախարարին Սևան քաղաքի միակ ավագ դպրոցը միանգամից հայտնի դարձրեց: Նախարար Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում հաստատեց: Ուսուցչուհու բաց նամակից հետո դպրոցը լրատվամիջոցների խոշորացույցի տակ է: Նամակի հեղինակն է` Անահիտ Կարապետյանը: Ասել է, ու ասում է` ավագ դպրոցին տղամարդ տնօրեն էր պետք: Լիանա Մկրտչյանի օրոք դպրոցը բարձիթողի վիճակում է: Տիկին Անահիտը պնդում է, որ տնօրենը խաթարում է աշակերտների արժեհամակարգը: Լիանա Մկրտչյանն ասում է, ինչ կարդացել է նամակը` ուշքի չի գալիս:
Մինչև տնօրենի սենյակ հասնելը, փոխտնօրեն Լիլյա Սողոմոնյանը ակնարկեց. նամակի պատճառը տնօրենի դիտողությունն է եղել: էրոտիկ բնույթի նյութեր է ցույց տվել դասարանում: Աշակերտները վիրավորվել են ուսուցչուհու դասը վարելու մեթոդից և նամակով դիմել տնօրենին: Լիանա Մկրտչյանը որոշել է մասնակցել դասին և տեսնել, թե ինչ էրոտիկ վիդեոյի մասին է խոսքը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: