
ԵՄ-ի երկրները նախնական պայմանավորվածության են եկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու շուրջ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի անդամ երկրները նախնական պայմանավորվածության են եկել Ռուսաստանի համար «սև ցուցակի» ընդլայնման և դրանում ֆիզիկական անձանցից բացի, ռուսական մի շարք ընկերություններ ներառելու շուրջ:
Այս մասին գործակալությանը հայտնել է ԵՄ-ի Խորհրդի աշխատակիցը. «Ձեռք է բերվել այդպիսի պայմանավորվածություն: Ռուսաստանի հանդեպ հավելյալ պատժամիջոցները ԵՄ-ի անդամ 28 երկրների ղեկավարները պետք է հավանության արժանացնեն մայիսի 12-ին, Բրյուսելում»: