Բաժիններ՝

Ռուսաստանում ստեղծում են նոր զորատեսակ. աղբյուր

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մոտ ժամանակներս Ռուսաստանում կստեղծվի նոր զորատեսակ, որում կներառվեն Օդա-դեսանտային ուժերն ու Օդա-տիեզերական պաշտպանության զորքերը: Այս մասին այսօր գործակալությանը հայտնել է ՌԴ ՊՆ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը:

Նրա խոսքերով՝ նոր զորատեսակ ստեղծելու մասին որոշումն ընդունվել է ամենաբարձր մակարդակով, և ներկայումս ակտիվորեն ընթանում են դրա ստեղծման աշխատանքները:

Նա հավելել է, որ ներկա դրությամբ քննարկման փուլում է գտնվում նոր զորատեսակի գլխավոր հրամանատարի նշանակման հարցը: Ակնկալվում է, որ նոր զորատեսակի ստեղծման փաստաթղթային ձևակերպումը կավարտվի 2015 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս