Բաժիններ՝

Ուկրաինական ճգնաժամի ֆոնին մեծացել է Գերմանիայի հանդեպ ՌԴ հատուկ ծառայությունների հետաքրքրությունը

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ճգնաժամի ֆոնին գերմանական բունդեսթագի՝ հատուկ ծառայությունների գործունեությունը վերահսկող հանձնաժողովը հետաքննում է Գերմանիայի տարածքում Ռուսաստանի լրտեսական գործունեությունը:

Հանձնաժողովի արտահերթ նիստում գերմանացի պատգամավորներն իրազեկվել են երկրի տարածքում ռուս գործակալների գործունեության մասշտաբների մասին: Նիստի գումարման համար առիթ են հանդիսացել Գերմանիայում և հատկապես Բեռլինում Ռուսաստանի արտաքին հետախուզության գործունեության մասին ԶԼՄ-ների հրապարակումները:

Ընդգծվել է, որ ուկրաինական ճգնաժամն ուժեղացրել է Գերմանիայի հանդեպ ռուսական հատուկ ծառայությունների հետաքրքրությունը: Ռուս գործակալները ցանկանում են իրազեկվել Գերմանիայում քաղաքական որոշումների ընդունման մեխանիզմների մասին, ինչպես նաև պարզել, թե Գերմանիան ու Եվրոպան որչափ են պատրաստ տնտեսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, ինչը մասնավորապես վերաբերում է գազ մատակարարելուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031