Բաժիններ՝

Ռուսների պահվածքը չի համապատասխանում 21-րդ դարում ընդունված կանոններին. Ռասմուսեն

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմսուսենը երեկ Վարշավայում հայտարարել է, որ ռուս քաղաքական գործիչները կեղծում են իրականությունը՝ Ուկրաինայի արևելքում ներկայումս տեղի ունեցող դեպքերը համեմատելով այս տարվա փետրվարին Ուկրաինայում իշխանության հեղափոխական փոփոխման հետ:

Ռասմուսենը կարծում է, որ ռուս քաղաքական գործիչները ցանկանում են այդ կերպ մոլորեցնել մարդկանց: Ռասմուսենի խոսքերով՝ Ուկրաինայի արևելքում զինված անձանց կողմից վարչական շենքերի գրավումն ու ուկրաինական քաղաքներում մարդկանց պատանդ պահելը չի համապատասխանում ժողովրդավարական չափորոշիչներին:

Ռասմուսենն ընդգծել է, որ ռուսների պահվածքը չի համապատասխանում 21-րդ դարում ընդունված կանոններին, և որ Ռուսաստանն օգտագործում է «Սառը պատերազմից» մնացած հռետորիկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031