
Ադրբեջանը Ռուսաստանին պատվիրել է T-90S տանկի սիմուլյատորներ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը Ռուսաստանին պատվիրել է T-90S տանկի սիմուլյատորներ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի զիված ուժերի Ուսումնա-կրթական կենտրոնը:
T-90S տանկերի անձնակազմը, անցնելով սիմուլյատորների հետ կապված ուսուցման հատվածը, կամրապնդի այդ տանկերը վարելու իր գործնական հմտությունները: Պլանավորված է, որ սիմուլյատներն Ադրբեջան կբերվեն ու կտեղակայվեն մինչև ընթացիկ տարեվերջ:
Ադրբեջանը Ռուսաստանին պատվիրել է մոտ 100 միավոր T-90S: Նախորդ տարի այդ տանկերի մի մասը մասնակցել է Բաքվում անցկացված զորահանդեսին, իսկ այս տարվա ապրիլին դրանք ցուցադրվեցին Նախիջևանում՝ ռազմական տեխնիկայի շնորհանդեսի ժամանակ: