Բաժիններ՝

Տուրչինովը Ռուսաստանին կոչ է արել Հաղթանակի օրվա կապակցությամբ մոռանալ թշնամանքի մասին

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը Մայիսի 9-ի (Հաղթանակի օրվա) կապակցությամբ Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում թշնամական գործողությունները: Այս մասին հայտնել է Տուրչինովի մամուլի ծառայությունը.

«Տագնապահարույց ժամանակներում, երբ Ուկրաինան դարձել է ագրեսիայի զոհ, մենք հերթական անգամ դիմում ենք Ռուսաստանի ղեկավարությանը՝ պահանջելով վերջ դնել մեր տարածքում թշնամական գործողություններին, հիշել, թե որն է միջազգային պատասխանատու քաղաքականությունը:

Հատուկ ցինիզմ եմ համարում Ուկրաինայի չարակամների մտադրությունը՝ դիմակայություն հրահրել վշտալի օրերին, երբ հարգում են պատերազմի զոհերի հիշատակը: Այդպիսի գործողությունները ներում չեն ստանա, դրանք կստանան արժանի պատասխան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031