
Պուտինը չեղյալ է հայտարարել ԿԺԴՀ-ի՝ ավելի քան 10 միլիարդ դոլար կազմող պարտքը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռուսաստանի ու ԿԺԴՀ-ի միջկառավարական համաձայնագրի վավերացման մասին օրենքը, որով և ռուսական կողմը չեղյալ է հայտարարել ԿԺԴՀ-ի պարտքը:
ԿԺԴՀ-ը դեռ խորհրդային ժամանակներում ստացած վարկերից կուտակել էր 10,96 միլիարդ դոլարի պարտք, ինչն այժմ չեղյալ է հայտարարել ռուսական կողմը: Համաձայնագիրը ստորագրվել էր դեռևս 2012 թվականի սեպտեմբերին, ինչից հետո այն վավերացրել էին Ռուսաստանի Պետդուման ու Դաշնային խորհուրդը: