Բաժիններ՝

Մայիսի 11-ին Ուկրաինայի տարածքում չէր պլանավորվել հանրաքվե. Յացենյուկը՝ Պուտինին

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը թերահավատորեն է մոտենում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա կոչին՝ կապված մայիսի 11-ին Դոնբասում հանրաքվեի անցկացումը հետաձգելու հետ: Յացենյուկը Պուտինին խորհուրդ է տվել «քամի չանել»:

Յացենյուկը հայտարարել է, որ մայիսի 11-ին Ուկրաինայում պլանավորված չի եղել որևէ հանրաքվե. «Իսկ եթե Ռուսաստանի աջակցությունը վայելող ահաբեկիչներն ու անջատողականները հրաման են ստացել հետաձգել այն, ինչը չէր պլանավորվել, ապա դա նրանց ներքին խնդիրներն են»:

Յացենյուկն ընդգծել է, որ Ուկրաինայում տիրող իրավիճակի կարգավորման համար Ռուսաստանը պետք է դադարեցնի նյութական աջակցություն ցուցաբերել ահաբեկիչներին, նրանց պարտադրի վայր դնել զենքը և հանձնվել Ուկրաինայի իշխանություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս