
Ռուսաստանն իր զորքերը հետ է քաշել Ուկրաինայի հետ սահմանից. Պուտին

BBC Russian-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ ու արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերի հետ:
Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն իր զորքերը հետ է քաշել Ուկրաինայի հետ սահմանից.
«Մեզ մշտապես ասել են, որ մտահոգիչ է ուկրաինական սահմանին մեր զորքերի առկայությունը: Մենք հեռացրել ենք նրանց, այսօր նրանք գտնվում են ոչ թե ուկրաինական սահմանին, այլ՝ այն վայրերում, ուր անցկացնում են իրենց կանոնավոր զորավարժությունները, զորավարժարաններում:
Դա հեշտությամբ ստուգվում է հետախուզության ներկայիս, ժամանակակից միջոցների օգնությամբ, այդ թվում նաև ամեն ինչ տեսանելի է տիեզերքից»: