Բաժիններ՝

ԵՄ-ը դեմ չէ Ուկրաինայի հարցով «Ժնև 2» անցկացնելուն

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը չի բացառում Ուկրաինայի ճգնաժամի շուրջ «Ժնև 2»-ի անցկացումը: Այս մասին երեկ հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպեյը.

«Մենք բաց ենք Ժնևյան երկրորդ հանդիպում անցկացնելու գաղափարի հարցում: Մենք աշխատելու ենք մեր գործընկերների հետ՝ դրա անցկացման հնարավորության վրա»:

Սրանից առաջ Ուկրաինայի վերաբերյալ «Ժնև 2» քառակողմ հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ հանդես էր եկել Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, ըստ որի՝ այդ հանդիպման ժամանակ վերջապես ձեռք կբերվեն հստակ պայմանավորվածություններ, որոնք կնպաստեն այդ հակամարտության կարգավորմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031