
Օբաման մեկ տարով երկարաձգել է Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ հայտարարել է, որ մեկ տարով երկարաձգում է Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները:
Մասնավորապես, երկարաձգվում է սիրիական մի շարք ապրանքների արտահանման ու վերաարտահանման վրա դրված արգելքը, ԱՄՆ-ը շարունակում է արգելափակել սիրիացի մի շարք պաշտոնյաների ակտիվները:
ԱՄՆ կոնգրեսին հղած նամակում Օբաման Սիրիայի իշխանություններին վերստին մեղադրել է քիմիական զենք կիրառելու, ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու և հարևան Լիբանանի ներքին գործերին միջամտելու մեջ:
ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան եռամյա Սիրիական հակամարտության ընթացքում զոհվել է 150.000 մարդ: