Բաժիններ՝

Շուտով կավարտվի «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու կառուցումը. Աբդուլլահ Գյուլ

Business Грузия-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Վրաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է, որ շուտով կավարտվի «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու կառուցումը:

Գյուլի խոսքերով՝ Թուրքիայի ու Վրաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 1.5 միլիարդ դոլար, իսկ Վրաստանում թուրքական ներդրումների ծավալը գերազացնում է 1 միլիարդ դոլարի սահմանագիծը:

Գյուլը հավելել է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմում է 4.7 միլիարդ դոլար, իսկ ներդրումներն ավելանում են ամեն օր:

Գյուլն ընդգծել է, որ Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի աշխարհագրական կապերը ստեղծում են շատ կարևոր կենտրոն, որը գրավիչ է ներդրումներ անելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս