Բաժիններ՝

Եգիպտոսում Ազգային-դեմոկրատական կուսակցության առաջնորդներին արգելել են առաջադրվել ընտրություններում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կառավարման ժամանակ իշխող Ազգային-դեմոկրատական կուսակցության ղեկավարության ներկայացուցիչներին արգելել են առաջադրվել երկրի ընտրություններում:

Նման որոշում է ընդունել Կահիրեի՝ հրատապ հարցերով դատարանը: Վերջինիս դրած այդ արգելքն առնչվում է ոչ միայն մայիսի 26-27-ին երկրում կայանալիք նախագահական ընտրություններին, այլև՝ հետագա խորհրդարանական ու ՏԻՄ ընտրություններին:

Դատավճռում նշված է, որ կուսակցությունը ստեղծման պահից սկսած քաղաքական դեր է խաղացել կոռումպացված կառավարության ձևավորման մեջ և նրա գործունեությունը հակասել է սահմանադրական օրենքներին:

Ազգային-դեմոկրատական կուսակցությունը ստեղծվել է 1978 թվականին՝ նախագահ Անվար Սադաթի կողմից: Սադաթի սպանությունից հետո՝ 1981 թվականին, կուսակցության նախագահ է դարձել երկրի նախագահ Հոսնի Մուբարաքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս