Բաժիններ՝

ԵՄ-ի անդամ երկրների դեսպանները չեն կարողացել պայմանավորվել ՌԴ-ի դեմ հավելյալ պատժամիջոցների հարցում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի անդամ 28 երկրների դեսպանները երեկ Բրյուսելում անցկացրած հանդիպման ժամանակ չեն կարողացել պայմանավորվել Ռուսաստանի դեմ հավելյալ պատժամիջոցներ սահմանելու նպատակահարմարության մասին: Այս մասին հայտարարել է ԵՄ-ի Խորհրդի մամլո ծառայության ներկայացուցիչը.

«Աշխատանքը շարունակվելու է: Դիվանագետների առաջադրանքը Մոսկվայի հանդեպ սահմանափակիչ նոր միջոցների կիրառման նպատակահարմարության մասին միջանկյալ որոշում ընդունելն է, որը կդիտարկվի ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարների մակարդակով: Նրանք հերթական անգամ հավաքվելու են մայիսի 12-ին, Բրյուսելում»:

Դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ Ռուսաստանի դեմ ֆինանսա-տնտեսական սահմանափակիչ միջոցների սահմանմանը դեմ են արտահայտվում Հունաստանը, Կիպրոսը, Բուլղարիան, Հունգարիան, Լյուքսեմբուրգը, Ավստրիան, Իսպանիան, Պորտուգալիան ու Մալթան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս