
Իլհամ Ալիևը մեկնել է Վրաստան

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վրաստան: Աշխատանքային այցի նպատակն այսօր Թբիլիսիում կայացող Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի նախագահների գագաթաժողովին մասնակցելն է:
«Թբիլիսյան գագաթաժողով 2014» անվանմամբ միջազգային միջոցառումն անցկացվելու է Վրաստանի խորհրդարանի Հանրային գրադարանում: Գագաթաժողովում քննարկվելու են տնտեսական, առևտրի, տրանսպորտի ու էներգետիկ ոլորտներում երեք երկրների 20-ամյա համագործակցության արդյունքները:
Պլանավորված են նաև երեք երկրների եռակողմ ու երկկողմ հանդիպումներ: «Թբիլիսյան գագաթաժողով 2014»-ի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի ադրբեջանական ու թուրքական այցերի ժամանակ: