Բաժիններ՝

ԱՄՆ-ը բարձրացնում է սիրիական ընդդիմության վաշինգտոնյան գրասենյակի կարգավիճակը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը մտադիր է սիրիական ընդդիմությանը հատկացնել ևս 27 միլիոն դոլար: Այն կուղղվի ոչ մահաբեր օգնությանը, ինչպիսիք են սննդամթերքը, դեղորայքը, զրահաբաճկոնները և կապի միջոցները:

Այս մասին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը: Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը որոշել է բարձրացնել Սիրիական ընդդիմության Ազգային դաշինքի վաշինգտոնյան գրասենյակի կարգավիճակը:

ԱՄՆ-ի իշխանությունները վստահ են, որ այդ քայլերը կուժեղացնեն սիրիացի ընդդիմադիրներին: Նշվում է, որ 27 միլիոն դոլար հատկացնելուց հետո սիրիական չափավոր ընդդիմությանն ԱՄՆ-ի ցուցաբերած օգնության ընդհանուր ծավալը կհասնի մոտ 287 միլիոն դոլարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս