Աբդել Ֆաթթահ աս-Սիսին պատմել է իր նկատմամբ երկու մահափորձի մասին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի պաշտպանության նախկին նախարար Աբդել Ֆաթթահ աս-Սիսին պատմել է, որ իսլամական նախագահ Մոհամմեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո իր դեմ իրականացվել է երկու մահափորձ: Սիսին հայտարարել է, որ չի վախենում այդ ամենից, որ ոչ ոք ի վիճակի կարճել իր կյանքը, քան դա իրեն տրվել է ի վերուստ:
Եգիպտոսի հատուկ ծառայությունները նախորդ տարվա սեպտեմբերին հայտարարեցին, որ հայտնաբերել են փաստաթղթեր, որոնք վկայում են, որ Սինայի թերակղզում գործող արմատական իսլամականները պլանավորել են մահափորձեր կատարել եգիպտացի տասնյակ բարձրաստիճան զինվորականների ու քաղաքական գործիչների նկատմամբ:
Դրանց համաձայն, ահաբեկիչների գլխավոր թիրախ պետք է դառնար երկրի Պաշտպանության նախարար Սիսին: Նույն ամսին մահափորձ կատարվեց Եգիպտոսի ներքին գործերի նախարար Մուհամմեդ Իբրահիմի նկատմամբ:
Եգիպտոսում նախընտրական կամպանիան մեկնարկել է մայիսի 3-ին: Այն տևելու է 21 օր և ավարտվելու է քվեարկության օրվանից երկու օր առաջ: Նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 26-ին ու 27-ին: