Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է Իսրայելի արտգործնախարարի հետ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այսօր ընդունել է Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ քննարկվել են Իսրայելի ու Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանի ռազմա-քաղաքական իրավիճակը, Ղարաբաղյան հակաամարտության կարգավորման հարցը:

Բացի այդ, կողմերը կարծիքներ են փոխանակել փոխադարձ հետաքրքրության կենտրոնում ընկած մի շարք հարցերի շուրջ: Հասանովի ու Լիբերմանի հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ռաֆայել Հարփազը:

Տեսանյութեր

Լրահոս