Ադրբեջանը դատապարտել է Freedom House-ի վերջին զեկույցը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական կապերի բաժնի պետ, իշխանությունների գլխավոր գաղափարախոս Ալի Հասանովը մեկնաբանել է ԶԼՄ-ների ազատության վերաբերյալ Freedom House կազմակերպության վերջին զեկույցը:

Հիշեցնենք, որ 2013 թվականին աշխարհում մամուլի ազատության մասին զեկույցում ընդհանուր առմամբ տեղ էր գտել 197 երկիր, Ադրբեջանը մամուլի ազատության ցուցանիշով 183-րդ տեղը կիսել էր Լաոսի, Չինաստանի ու Վիետնամի հետ: Հասանովն ընդգծել է, որ այդ գնահատականը «կրում է» ոչ օբյեկտիվ բնույթ:

Հասանովի խոսքերով՝ զեկույցի ադրբեջանական մասի կազմման ժամանակ Freedom House-ը «հենվել է» կասկածելի և սուբյեկտիվ աղբյուրների վրա: Հասանովը հավելել է, որ Freedom House-ն Ադրբեջանի հանդեպ «որդեգրել է» կանխակալ կարծրատիպեր:

Հասանովը կարծում է, որ Ադրբեջանում ԶԼՄ-ների ազատության շուրջ տիրող իրավիճակն ու օրենսդրությունը «ամբողջովին ապահովում» են մեդիայի անարգել գործունեության ազատություն:

Տեսանյութեր

Լրահոս