Բաժիններ՝

Սրտի եւ թոքերի խնդիր ունեցող Վարդան Պետրոսյանին պահում են փակ տարածքում. Փաստաբանը դիմել է անկախ բժիշկների. news.am

Հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դիմել է անկախ բժիշկների՝ պարզելու համար արդյոք առողջական խնդիրներ ունեցող դերասանին ճիշտ է մեկուսարանում՝ փակ տարածքում պահելը: Այս մասին NEWS.am-ին ասաց փաստաբանը:

«Երեկ այցելել եմ, սրտի եւ թոքի խնդիրներ ունեցող մարդուն պահում են փակ տարածքում: Նույն մեկուսարանն է, տարբերություն չկա: Հիվանդ մարդու համար իմ կարծիքով վատ պայմաններ են, այդ պատճառով դիմել եմ անկախ բժիշկների, որպեսզի հասկանանք՝ ինչքանով է ճիշտ նման խնդիրներ ունեցող մարդուն այս պայմաններում պահելը»,- ասաց նա:

Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում կանաչապատ տարածք կար, դերասանն անընդհատ հնարավորություն ուներ մաքուր օդում զբոսնելու, իսկ «Նուբարաշեն»-ում նման պայմաններ չկան:

«Նուբարաշեն»-ում օրական մեկ ժամ ունի կալանավորը զբոսնելու համար, բացի դրանից փակ տարածք է ամբողջությամբ»,- նշեց փաստաբանը:’

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս