
«Օֆշորային» սկանդալի գործով նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին հետ կկանչեն Հայաստան. Փայլակ Հայրապետյան. shamshyan.com

«Օֆշորային» սկանդալի գործով նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին հետ կկանչեն Հայաստան:
Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա գործողություններից սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանը եւ ավելացրեց, որ օրենքը դա է պահանջում:
Միաժամանակ ավելացրեց, որ սկանդալի մեջ մեղադրվող Աշոտ Սուքիասյանն առավելագույնը 2 շաբաթից պետք է արդեն լինի Հայաստանում: «Եթե օրենքի երկիր է, իսկապես երկրում օրենքը գործում է, ապա նրա գալուց հետո նաեւ պետք է Հայաստան կանչեն Հայաստանից անհետացած նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ես նման հույս ունեմ»,- ավելացրեց Փայլակ Հայրապետյանը:
Մանրամասներն` այստեղ