Ով և ինչու է ուշացնում ԱԺ աշխատակիցների աշխատավարձը. «ՀԺ»

«Մի քանի օր է, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները վրդովված, անտրամադիր ու մտահոգ են։ Նրանց աշխատավարձերը ուշացնում են»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ ավելացնելով. «Մեզ հայտնեցին, որ իրենց փորձերին՝ ճշտել, թե երբ կարող են աշխատավարձ ստանալ, պատասխանել են, որ փողը կա և այն կարող են ցանկացած պահի փոխանցել, պարզապես այն փոխանցելու հրահանգ չկա։

Ըստ աշխատակազմի անդամների տեղեկությունների, նորանշանակ վարչապետը հրահանգել է պատգամավորների և ԱԺ աշխատակիցների աշխատավարձերը փոխանցել միայն մայիսի 5-ի երեկոյան։ ԱԺ-ում աշխատող բոլոր այն անձինք, ում հույսն այդ աշխատավարձն է, բավական սրտնեղած ու վրդովված են, որ տոն օրերին փողի խնդիր են ունենալու։ Երեկ, երբ վարչապետից մեկնաբանություն ուզեցինք հարցի վերաբերյալ, նա պատասխանեց. «Ազգային ժողովը հիմա ունի նախագահ։ Շատ բան են ասում, չարախոսներին մի լսեք։ Լավ բան եթե ասեն, հավատացեք, որ կանեմ, ես վատ բան չեմ անի, հաստատ»»։

Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս