ԲՀԿ-ականները Գալուստ Սահակյանին ընտրել են Ծառուկյանի հանձնարարությամբ. «Ժողովուրդ»

«ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի անմիջական հրահանգով են ԲՀԿ-ականները մասնակցել ԱԺ նախագահի ընտրութանը և քվեարկել Գալուստ Սահակյանի օգտին»,- գրում է «Ժողովուրդ»-ը՝ ավելացնելով.

«Սակայն երեկ ողջ օրը այլընտրանքային ԲՀԿ-ի քաղաքական թևի ներկայացուցիչները փորձում էին ինքնամաքրվել և ապացուցել, թե իրենք ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի օգտին են քվեարկել, մինչդեռ նրա օգտին ընդամենը 3 «կողմ» քվեաթերթիկ է եղել (Նիկոլ Փաշինյանի, Ալիկ Արզումանյանի և իր՝ Բագրատյանի կողմից քվեարկված): Թե որտեղ են մյուս քվեաթերթիկները, անհայտ է:

ԱԺ ԲՀԿ խմμակցության անդամ Գրիգորի Մարգարյանը (Բելաջոի Գրիշ) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը որևէ մեկից թաքցնելու բան չունի, և քվեարկել է Գ. Սահակյանի օգտին: Պատգամավորը հաստատեց նաև, որ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գ. Ծառուկյանի հանձնարարությամբ են մասնակցել քվեարկությանը»,- ասաց պատգամավորը»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս