Նորաթուխ պատգամավորն այլևս չի աղոթում Սերժ Սարգսյանի մեղքերի համար. «Հրապարակ»

«Նորաթուխ պատգամավոր, ՀԺԱՄ նախկին ղեկավար Վահրամ Մկրտչյանը ժամանակին սուր քննադատության էր ենթարկում Սերժ Սարգսյանին և հայտարարում, որ «աղոթում են նրա մեղքերի համար»»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով. « Փաստորեն, Ձեր աղոթքները տեղ հասան՝ ասացինք նրան։

«Դա եղել է ՀԺԱՄ 10-ամյակի միջոցառման ժամանակ, ես ներկայացրել եմ տեսակետ, որ հանրապետությունում ամեն ինչ չէ, որ լավ է գնում, բայց հույս եմ հայտնել, որ ՀՀ նախագահն ունի բավարար կարողություններ՝ ինտելեկտուալ և կամային հատկություններ, որ այդ վիճակից դուրս գա, և ասել ենք, որ կուսակցությունով աղոթում ենք իր համար, որ ինքը չընկրկի և կարողանա այդ վիճակից դուրս գալ, հիմա էլ ենք շարունակում աղոթել»,- խոսքը նենգափոխեց պատգամավորը»։

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս