Ոսկերիչները սկսել են փակել ոսկու արտադրամասերը. «Ժողովուրդ»
«Երևանի ոսկու շուկայում աշխատող ոսկերիչների մի մասն արդեն սկսել է վաճառել ոսկերչական գործիքները»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.
«Բանն այն է, որ ոսկու շուկայի ոսկերիչների մի մասը տաղավարների վարձավճարների թանկացման և առևտրի նվազման պատճառով սկսել են փակել իրենց ոսկու արտադրամասերը:
«Չենք կարողանում վճարել արհեստանոցների վարձերը, առևտուր չկա: Ի՞նչ անենք: Կամ պետք է գնանք տանը ոսկի վաճառենք, կամ էլ՝ Ռուսաստանի Դաշնություն մեկնենք: Հուրախություն մեզ, այնտեղ ոսկերիչների կարիք են զգում»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհեց ոսկերիչ Բագրատը: Նրա խոսքով՝ այս պատկերն ավելի կբարդանա մայիս ամսին, երբ կսկսվեն արհեստանոցների բարձրացված վարձերի վճարումները»»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: