Յուզբաշյանը վերադառնո՞ւմ է. «Հրապարակ»

«Դեռ անցյալ տարի Ազգային ժողովի այն ժամանակվա նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռացրել էր աշխատանքից ԱԺ իրավաբանական վարչության պետ Սեյրան Յուզբաշյանին»,- գրում է «Հրապարակ»-ը՝ ավելացնելով.

«Այնուհետև կառուցվածքային փոփոխություն է տեղի ունեցել, և իրավաբանական վարչությունը լուծարվել է։ Դրա փոխարեն ստեղծվել է փորձաքննության վարչությունը, որը, ըստ էության, կատարում է նույն իրավաբանական վարչության գործառույթները, պարզապես՝ այլ անվանմամբ։

Ուշագրավ է, սակայն, որ տվյալ վարչությունը մինչ այժմ ղեկավար չունի, ու ղեկավարի պարտականությունները մինչև հիմա դրված են նախկին իրավաբանական, իսկ այժմ՝ փորձաքննության վարչության պետի տեղակալ Արթուր Թամազյանի ուսերին, ով Յուզբաշյանի մտերիմ ընկերն է։ Ապրիլի 28-ին, երբ ԱԺ նոր նախագահ ընտրվեց Գալուստ Սահակյանը, Սեյրան Յուզբաշյանը եկել էր խորհրդարան: Յուզբաշյանը, ասում են, Գրիգորիչի մտերիմներից է, և չի բացառվում, որ ԱԺ նորընտիր նախագահը փորձի վերադարձնել իր մտերիմին խորհրդարան’ կրկին վարչության պետի պաշտոնում նշանակելով»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031