«Շմայսի կողքը նստելուց դու, ուզած-չուզած, որոշակի «շմայսություն» ես ձեռք բերում». «Առավոտ»
«Ամեն անգամ, երբ որևէ նորմալ մարդու պաշտոն են տալիս, ես անհանգստանում եմ նրա համար»,- գրում է «Առավոտ» թերթի խմբագիրը՝ ավելացնելով.
«Պարտադիր չէ, որ այդ մարդիկ իրենց պաշտոնավարության ժամանակ անպարկեշտ արարքներ թույլ տան: Սակայն համապատասխան միջավայրը, որոշակի մտավոր և հոգևոր մակարդակը չեն կարող իրենց հետքը չթողնել:
Եվ եթե նույնիսկ նրանք մի քանի ամսում կամ մի քանի տարում այդ միջավայրին հատուկ հայհոյանքները չեն սերտել, ուտելու ժանանակ չփչփացնելու սովորություն չեն ձեռք բերել և իրենց նյութական վիճակը չեն բարելավել, միևնույն է, այդ՝ հիմնականում դրական ներուժ ունեցող մարդիկ ընկալվում են որպես «նրանցից» մեկը:
Պատկերացրեք, նույն տագնապն ունեմ, երբ իմ շրջապատի կամ, ենթադրաբար, իմ արժեքները դավանող մարդիկ դառնում են պատգամավոր: Նույնիսկ խիստ ընդդիմադիր: Որովհետև ինչքան էլ դու «քլնգես» իշխանությանն ու նրա ներկայացուցիչներին, ամիսը առնվազն 8 օր Շմայսի կողքը նստելուց դու, ուզած-չուզած, որոշակի «շմայսություն» ես ձեռք բերում, վարակվում ես նրա աշխարհընկալմամբ»:
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։