Բաժիններ՝

Իրաքում խորհրդարանական ընտրություններին նախորդած ահաբեկչությունների հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Իրաքում իրականացվել է հերթական ահաբեկչությունը, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 10 և տուժել է 20 մարդ: Այս մասին հայտարարել է իրաքյան ոստիկանությունը:

Այսօր առավոտյան ժամը 10.00-ին երկու պայթյուն է գրանցվել Բաղդադից հյուսիս-արևմուտք գտնվող Սաադիյա քաղաքի շուկայում: Պայթյունի պատճառն անհայտ է: Նախօրեին էլ 30 մարդ էր զոհվել և 50-ը վիրավորվել Իրաքի արևելքում ընկած Խանաքին քաղաքում, ուր հանրահավաք էին անցկացնում գործող նախագահ (քուրդ) Ջալալ Թալաբանիի կողմնակիցները:

Այս միջադեպերը նախորդել են ապրիլի 30-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Դրանք խորհրդարանական առաջին ընտրություններն են՝ սկսած 2011 թվականից:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե ապրիլի 30-ն իսկական փորձություն կհանդիսանա Իրաքի ուժային բոլոր կառույցների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս