Չեմ կարծում, թե 21-րդ դարում կարելի է հեշտությամբ սահմաններ փոխել. Սաակաշվիլի

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը փորձում է օրինականացնել անջատողականությունը՝ մեկնաբանելով Ռուսաստանին Ղրիմի միանալը.

«Նրանք ցանկանում են ասել, որ նախ անհրաժեշտ է մեծացնել բնակչության թվաքանակը, իսկ հետո ստեղծել ժողովրդագրական լավ հաշվեկշիռ, ապա ինքնաձիգների ներքո անցկացնել հանրաքվե և օրինականացնել տարածքի օկուպացումը:

Դա նման է նրան, ինչ տեղի ունեցավ իմ երկրում: Սակայն դա երկար չի տևի: Չեմ կարծում, թե 21-րդ դարում կարելի է հեշտությամբ սահմաններ փոխել և օրինականացնել դա»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930