Բաժիններ՝

Պուտինը, Նազարբաևն ու Լուկաշենկոն այսօր Մինսկում կքննարկեն Եվրասիական տնտեսական միության ստեղծման հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի առաջնորդներն այսօր հանդիպելու են Մինսկում և քննարկելու են Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի նախագծի հարցը: Պայմանագրի ստորագրումը պլանավորված է մայիսին, Աստանայում:

Դա մասշտաբային փաստաթուղթ է՝ բաղկացած 600 էջից, որի վրա վերջին ամիսներին աշխատել են փորձագիտական խմբերը: Պայմանագրի գործարկումը պլանավորված է 2015 թվականի հունվարի 1-ին: Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի առաջնորդների նախորդ գագաթաժողովն անցկացվել է այս տարվա մարտի 3-ին, Մոսկվայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930