Բաժիններ՝

ՌԴ-ի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների «երրորդ փուլի» աշխատանքները դեռ ավարտված չեն

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի ինստիտուտներն անդամ երկրների հետ համատեղ աշխատում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «երրորդ փուլի» մշակման վրա, որն առնչվելու է առևտրային-տնտեսական հարաբերություններին:

Այս մասին Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայա Կոսյանչիչը: Նա ընդգծել է, որ ներկա դրությամբ իրենք զգալիորեն առաջ են գնացել «երկրորդ փուլի» հարցում և դրան զուգահեռ աշխատանքներ են տարվում նաև «երրորդ փուլի» ուղղությամբ:

Ընդ որում, Կոսյանչիչը չի հաստատել այն տեղեկատվությունը, որ այս շաբաթվա սկզբին պետք է գումարվի ԵՄ-ի արտահերթ նիստ՝ կապված «երրորդ փուլի» հետ: Նա հավելել է, որ նախարարական մոտակա հանդիպումը նշանակված է մայիսի 12-ին:

ՌԴ-ի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների «առաջին փուլը» իրենում ներառել է հունիսին նշանակված ԵՄ-ՌԴ գագաթաժողովի չեղյալ հայատարարումը և Ռուսաստանի հետ գործընկերության մասին համաձայնագրի շուրջ վիզային բանակցությունների կասեցումը, որոնք ընթանում են արդեն երկու տարի:

«Երկրորդ փուլը» առնչվում է Ռուսաստանի քաղաքացիներից բաղկացած «սև ցուցակի» կազմմանը, որոնք ԵՄ-ի կարծիքով պատասխանատու են Ուկրաինայում իրավիճակի ապակայունացման համար: Ներկա դրությամբ դրանում ընդգրկված է 33 պաշտոնատար անձ, ուժային ու պատգամավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս