ԵՄ-ը մտադիր է «Հարավային գազային միջանցքով» գազի մատակարարման երթուղին հասցնել մինչև Իսպանիա

Ռուսական Ведомости թերթի փոխանցմամբ՝ ԵՄ-ը պատրաստվում է «Հարավային գազային միջանցքով» (TANAP և TAP գազատարներ) գազի մատակարարման երթուղին էլ ավելի երկարացնել՝ այն հասցնելով մինչև Ֆրանսիա և Իսպանիա: Ներկա դրությամբ պլանավորված է այն ավարտել Իտալիայի տարածքում:

Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը: 2014-2020 թվականներին պետք է գազատարներ կառուցվեն Իտալիայից դեպի Ֆրանսիա՝ կասպյան գազի մատակարարման համար: Դրա համար ձևավորվել է հատուկ հիմնադրամ՝ 5.8 միլիարդ եվրո ծավալով: 

Դա Եվրոպային հնարավորություն կտա մեծացնել Ադրբեջանից գազի մատակարարումները, իսկ հեռանկարում նույն երթուղով կարող է մատակարարվել նաև թուրքմենական ու իրանական գազը: TANAP-TAP գազատարների համակարգը պետք է կառուցվի մինչև 2019 թվականը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930