
Ադրբեջանը ռազմական համագործակցություն է հաստատում Բրազիլիայի հետ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը գտնվում է Բրազիլիայում: Պատվիրակությունը գլխավորում է Ադրբեջանի ՊՆ-ի՝ միջազգային համագործակցության գծով վարչության պետ, գեներալ Ռամիզ Նաջաֆովը:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը, որի հաղորդմամբ՝ ապրիլի 28-29-ին ադրբեջանական պատվիրակությունը բանակցություններ է վարելու Բրազիլիայում՝ ռազմական ոլորտում համագործակցություն հաստատելու և դրա ուղղություններն ու ռազմավարությունը հստակեցնելու համար: