ՀՀԿ-ականներն ուզում են ԱԺ բերել Վազգեն Կարախանյանին. «Հրապարակ»

«Պատգամավոր Կարեն Ճշմարիտյանի՝ էկոնոմիկայի նախարար նշանակվելուց հետո  նրա մանդատի հավակնորդը ՀԺԱՄ նախկին անդամ Վահրամ Մկրտչյանն է, ով ցուցակում հաջորդն է, բայց ՀՀԿ-ում ուզում են Աժ բերել հին գվարդիայի ներկայացուցիչ՝ նախկին պատգամավոր Վազգեն Կարախանյանին»,- գրում է «Հրապարակ»-ը՝ ավելացնելով «Մկրտչյանը գործարար Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղ) «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրենն է, ամուր թիկունք ունի, և ինքնաբացարկի դիմում նրանից կորզելը հեշտ չէ։ Նրան հաջորդող 116-րդ համարը Նարինե Միրզոյանն է, 117-ը՝ Վազգեն Կարախանյանը, Միրզոյանին կարծես թե համոզել են դիմում գրել, իսկ Մկրտչյանի հարցը կլուծվի այսօրվա ԳՄ նիստում՝ որոշողը Սերժ Սարգսյանն է»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930