Հոսում են նաև կալանավայրերը. «Ժողովուրդ»

«Հայաստանը թերևս միակ երկիրն է, որտեղ հոսում են ոչ միայն կալանքների ժամկետները, այլև ժամկետների հետ մեկտեղ կալանավայրերը»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.

«Ավելի ճիշտ՝ հոսում են այն հողերի շերտերը, որոնց վրա կառուցված են կալանավայրերը։ Առաջին կալանավայրը, որը փակվեց հողի սողանքների պատճառով՝ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկն էր։

Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ «Էրեբունի» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանից, ով ի դեպ, ՔԿՀ-ի փակվելուց հետո նշանակվել է «Սևան» ՔԿՀ պետ. «Տեղյակ չեմ՝ ինչ նախագիծ կա, բայց որ «Էրեբունի» ՔԿՀ-ում սողանք կար, դա փաստ է ու գնալով շատանում էր։ Աստված չաներ մեկի հետ մի բան լիներ, ինչ պատասխան էինք տալու։ Մենք այդ մասին տեղյակ էինք պահել ղեկավարությանը և միգուցե դա էլ դարձավ փակման պատճառը։ Իսկ հիմա «Սևան»-ում նորմալ է»։ Տեղեկացնենք, որ Արմավիրի մարզում այս օրերին քրեակատարողական նոր հիմնարկ է կառուցվում»,- գրում է թերթը։

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930