Իրանը ՌԴ-ի հետ ստորագրել է երկու նոր ատոմակայանի կառուցման մասին ամփոփիչ արձանագրություն

Իրանական IRIB հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ ստորագրել է երկու նոր ատոմակայանի կառուցման մասին ամփոփիչ արձանագրություն: Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի տեղակալ Բեհրուզ Քամալվանդին:

Նրա խոսքերով՝ արձանագրությունը ստորագրվել է ընթացիկ տարվա մարտին: Քամալվանդին ընդգծել է, որ Իրանը նոր ատոմակայանների կառուցման մասին բանակցություններ է վարել Եվրոպայի ու Ասիայի մի շարք երկրների հետ:

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին ապրիլի 13-ին հայտարարել էր, որ 1992 թվականին Իրանի ու Ռուսաստանի միջև կնքված պայմանագրով Ռուսաստանն Իրանում պետք է կառուցի ևս 4 ատոմակայան: Սալեհին հավելել էր, որ Իրանում երկրորդ ատոմակայանի կառուցումը մեկնարկելու է այս տարի:

Տեսանյութեր

Լրահոս